fbpx
Զինված Ուժեր

Վաղարշակ Հարությունյանը ընդունել է Սերգեյ Կոպիրկինին

Հունիսի 30-ին ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի և ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկի հետ:

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է․

«ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Ա. Գրիշչուկին՝ նոր պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմավարական ու ռազմաքաղաքական համագործակցության հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներ:

Կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային համագործակցության և քաղաքական երկխոսության դինամիկան, ինչպես նաև արդյունավետ փոխգործակցությունը պաշտպանական ոլորտում»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ