fbpx
Իրավական

Գնդեվազի հողերի մի մասն օտարվել է նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին փոխկապակցված անձանց

Գնդեվազ տանող ճանապարհի ձախ հատվածում մի փոքր տնակով հողատարածք կա, որը պատկանում է Գոհար Արսենյանին: Վերջինս «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի նախկին գործադիր տնօրեն Անաստաս Արսենյանի կինն է: Անաստաս Արսենյանը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի եղբայրն է:

2013-ից 2018 թվականը կազմակերպված աճուրդներով Գնդեվազ գյուղի տարածքում գտնվող մի շարք հողակտորներ դարձել են ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի հետ փոխկապակցված անձանց սեփականությունը։

225 քմ մակերեսով այս հողը 267 հազար դրամով Գոհար Արսենյանին է օտարվել համայնքապետ Հայրապետ Մկրտչյանի կազմակերպած աճուրդով։

Սա միակ հողատարածքը չէ, որ օտարվել է Գոհար Արսենյանին. նա շուրջ 14,2 հա գյուղատնտեսական նշանակության հող է ձեռք բերել համայնքից՝ վճարելով ընդհանուր առմամբ 1 մլն 220 հազար դրամ։

Գոհար Արսենյանին պատկանող հողերը

Հողերի օտարման վերաբերյալ Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի կողմից գրություն է ուղարկվել Գնդեվազի գյուղապետ Հայրապետ Մկրտչյանին, որտեղ ասվում է, որ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարությունները գյուղատնտեսական նշանակության 14.2 հա հողատարածքի օտարման մասին տվել են դրական եզրակացություն։ Այդ եզրակացության հիմքում համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին թիվ 16 –Ն որոշումն է։

Ավելի մանրամասն սկզբնաղբյուրում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ