fbpx
Զինված Ուժեր

Ադրբեջանը մի քանի ժամվա տարբերությամբ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Այս գիշեր հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 26-ին, ժամը 03:30-ի սահմաններում։

Մեր կողմից տուժածներ չկան։

Պաշտպանական գերատեսչությունից տեղեկացնում են նաև, որ ժամը 11:30-ից սկսած ադրբեջանական ԶՈւ-ն հրադադարի ռեժիմը խախտել է նաև Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ։ Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։

Նշվում է նաև, որ հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ