fbpx
Զինված Ուժեր

Անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ

ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ N զորամասի հրաձգարանում մարտի 2-ին անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։

«Անձնակազմը հրահանգավորվել է հրաձգության ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, կատարել կրակային տարբեր վարժություններ։ Ստուգվել են զինծառայողների՝ հաստիքային զենքի տիրապետման և կրակի վարման ունակությունները։ Դիպուկ կրակով խոցվել են կրակադաշտի բոլոր թիրախները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ