fbpx
Հասարակություն

Համաճարակի հետևանքով մետրոպոլիտենի ուղևորների թիվը կրճատվել է 10 միլիոնով

«Երևանի Մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանը մամուլի ասուլիս է տվել մետրոպոլիտենի հիմնադրման 40-ամյակի առթիվ։

Նա ասել է, որ կորոնավիրուսի համաճարակի հետևանքով մետրոպոլիտենի ուղևորափոխադրումը նվազել է շուրջ 50 տոկոսով։ Եթե 2019-ին մետրոպոլիտենը տեղափոխել է 21 միլիոն ուղևոր, ապա 2020-ին այդ թիվը կազմել է 11 միլիոն։

Ավետիսյանի խոսքով՝ այս պահին օրական ուղևորափոխադրումը կազմում է 50-ից 55 հազար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ