Կրեմլում մեկնաբանել են Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի ու Վլադիմիր Զելենսկու միջև բանակցություններ կազմակերպելու առաջարկությունը, հայտնլեով, որ այդ հանդիպումը պետք է լինի նախապատրաստված։
«Անպայմանորեն, Պուտինն ինքն է ասել, որ երբեք չի հրաժարվի նման հանդիպումներից և այդ հանդիպումից նույնպես, սակայն մտածում է, որ հանդիպումը պետք է լավ նախապատրաստված լինի:
Այդ կապակցությամբ այժմ մենք կենտրոնանում ենք «նորմանդական ձևաչափով» գործընթացի նախապատրաստման վրա»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Վերջինս երախտագիտություն է հայտնել Ղազախստանի առաջին նախագահին և բարձր գնահատական տվել ղազախստանցի գործընկերների ջանքերին ռուս-ուկրաինական հարաբերությունները կարգավորելու առումով: