ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը համարում է, որ դեռ ժամանակը չէ խոսել ՌԴ նախագահ Պուտինի՝ Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթող Վլադիմիր Զելենսկուն շնորհավորելու մասին:
Պեսկովը նաև նշել է, որ դեռ վաղ է խոսել իրենց համագործակցության մասին.
«Դեռ վաղ է խոսել նախագահ Պուտինի՝ Զելենսկիին շնորհավորելու մասին, նաև վաղ է խոսել համագործակցության հնարավորությունների մասին»:
Նշենք, որ Ուկրաինայի ԿԸՀ-ն հրապարակել է վերջին տվյալները՝ 99.57% քվեաթերթիկների քվեարկության համաձայն` Վլադիմիր Զելենսկին հավաքել է ձայների 73,22%-ը, իսկ Պյոտր Պորոշենկոն՝ 24,45%-ը: