Կրեմլը հույս ունի, որ Վենեսուելայի օրինական իշխանությունները կանեն անհրաժեշտ ամեն բան լարվածության սրումը կանխելու համար, որը պայմանավորված է ԱՄՆ-ից հումանիտար օգնության գալով: Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը. հայտնում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ Վենեսուելայի իշխանությունները հրաժարվում են ընդունել ԱՄՆ-ից եկող օգնությունը:
Հունվարի 23-ին Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն իրեն հայտարարել է երկրի ժամանակավոր նախագահ: ԱՄՆ-ը և մի շարք այլ երկրներ ճանաչել են նրան և պահանջել նախագահ Նիկոլաս Մադուրոյից` ընդդիմության նկատմամբ ուժային գործողություններ թույլ չտալ: