Լրագրողներ հետ զրույցի ժամանակ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է` Կրեմլը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և գործընթացը տեղափոխել քաղաքական և դիվանագիտական հուն:
«Մենք շարունակում ենք շատ ուշադիր հետևել իրավիճակին, կարծում ենք, որ ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն, և հակամարտության կարգավորման գործընթացը, որպես այդպիսին, ինչպես նաև ներկայիս սրման հետևանքներով, տեղափոխվի քաղաքական և դիվանագիտական հուն»,- ասել է Պեսկովը:
Նա հայտնել է, որ Արցախի շփման գծում ծավալվող գործողությունները Մոսկվայի և շատ երկրների լուրջ անհանգստության առիթ են
«Այս իրավիճակի սրումից հետո առաջին ժամերից արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կապի մեջ է եղել ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի գործընկերների հետ: Բացի դրանից, հայկական կողմի նախաձեռնությամբ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ խոսել է ՀՀ վարչապետի հետ»,- ավելացրել է Պեսկովը։