Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքը որոշ մանրամասներ է ներկայացրել Հայաստանի վարչապետի ու Ռուսաստանի նախագահի հեռախոսազրույցի մասին, որը տեղի է ունեցել այսօր։
Մոսկվան հայտնում է, որ զրույցի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ վերաբերյալ հարցեր, որոնք կապված են եղել այդ կառույցում Հայաստանի ընթացիկ նախագահության հետ։ Խոսք է եղել նաև հոկտեմբերին ԵԱՏՄ գագաթաժողովի, ինչպես նաև «ԵվրԱզԷՍ»-ի արտաքին կապերի հետագա զարգացման վերաբերյալ։
«Դրանից բացի՝ դիտարկվել է ՀԱՊԿ գծով համագործակցության խնդիրները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել կապերի շարունակության վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ զրույցի մասին հակիրճ տեղեկություններ հայտնել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա հրապարակման մեջ ՀԱՊԿ-ի թեմայով զրույցի մասին տեղեկությունը բացակայում էր։