fbpx
Աշխարհ

Կրեմլը մեկնաբանել է Էրդողանի լուսանկարը՝ թյուրքական աշխարհի քարտեզով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Մոսկվա, Կրեմլ,Պուտին» հաղորդաշարի լրագրող Պավել Զարուբինի հետ հարցազրույցում ասել է.

«Մեր թուրք գործընկերները թյուրքական միասնության գաղափար են կերտում, դա նորմալ է։ Միակ բանը, ինչի համար կարող եմ ափսոսալ, այն է, որ քարտեզի վրա թյուրքական աշխարհի կենտրոնում, այնուամենայնիվ, մեծ կարմիր աստղ չկա: Այն Թուրքիայում չէ, այլ Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ Ալթայում, ցանկացած թուրքի համար այդ սուրբ վայրում, որտեղից նրանք սերել են»:

Պեսկովն ընդգծել է, որ դա ասում է որպես թուրքագետ՝ գրում է РИА Новости-ն։

Քարտեզն Էրդողանին է նվիրել Թուրքիայի «Ազգային շարժում» ազգայնական կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին։ «Թուրքական աշխարհը», ըստ քաղաքական գործչի, ներառում է Ռուսաստանի հարավային շրջանների մի մասը, Արևելյան Սիբիրը, ինչպես նաև Բալկանները, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Չինաստանի Սինծյան-Ույղուրական ինքնավար շրջանը, Մոնղոլիայի և Իրանի որոշ տարածքներ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ