Ղրղզստանի վարչապետ Մուհամեդկալիյ Աբիլգազիևը հրամանագիր է ստորագրել ՆԳ փոխնախարար Կուրսամ Ասանովի ազատման մասին՝ նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի ձերբակալության շուրջ իրադարձությունների ծառայողական հետաքննության արդյունքներով։ Այս մասին հաղորդել է ՆԳՆ մամուլի ծառայությունը:
«Ղրղզական ոստիկանության շահերի դավաճանության և վստահության կորստի համար ծառայողական հետաքննության արդյունքներով առաջարկ է արվել զբաղեցված պաշտոնից ՆԳ փոխնարարին ազատելու մասին», – ասվում է հաղորդագրությունում: