Հյուսիսային Կորեան նորից հրթիռի փորձարկում է իրականացրել։
Այս մասին հայտնում են հարավկորեական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ փորձարկումն իրականացվել է հրթիռի աշխատանքը, մեկնարկային հարթակը և այլ բաներ ստուգելու համար։
Ըստ աղբյուրի՝ պաշտոնական գերատեսչությունները հրթիռի բնութագրերը հիանալի են գնահատել, որովհետև մեծացել է հրթիռի արագությունն ու թիրախի խոցման հեռավորությունը։