Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը գրառում է կատարել Facebook-ում: Դեսպանությունը հայտնում է, որ այսօրվանից Հայաստանի քաղաքացիները կրկին կարող են մուտք գործել Ուկրաինա:
«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Այսօրվանից Հայաստանի քաղաքացիները կրկին կարող են մուտք գործել Ուկրաինա առանց սահմանափակման։ Պայմանը՝ COVID-19-ը ծածկող ապահովագրության առկայությունն է (բացառությամբ մշտական բնակության թույլտվություն ունեցողների համար)։
Մինչև հոկտեմբերի 2-ը Հայաստանից ժամանող ուղևորները կարիք չունեն մեկուսանալու կամ COVID-19-ի թեստավորում անցնելու, քանի որ ՀՀ-ն գտնվում է այսպես կոչված “կանաչ գոտում”։ Ուկրաինայի առողջապահության նախարարությունը յուրաքանչյուր ուրբաթ վերանայում է երկրների ցուցակը կախված համավարակի տարածվածության աստիճանից (կանաչ և կարմիր գոտիներ)»,-ասվում է գրառման մեջ։
https://www.facebook.com/armembukraine/posts/616011005743791

