fbpx
Կառավարություն

Կստեղծվի «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերություն․ կառավարություն

Կառավարության որոշմամբ կստեղծվի «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերություն, որի նպատակը ՀՀ-ի տնտեսության զարգացման աջակցումն է` ներդրումների, այդ թվում օտարերկրյա ներդրումների ներգրավման միջոցով:

Ընկերությունը ՀՀ-ում պոտենցիալ խոշոր ներդրողներին լիարժեք և համալիր խորհրդատվության և աջակցության միջոցով կնպաստի ներդրումային հոսքերի ավելացմանը, ոլորտային ծրագրեր նախաձեռնելու և իրագործելու միջոցով Հայաստանի տնտեսության ներուժի զարգացմանը և գիտատեխնիկական զարգացման արդյունքների ներդրմանը տնտեսության տարբեր ոլորտներում, ՀՀ-ում գործարար միջավայրի բարելավման և գործարար հատվածի համար գործունեության բարենպաստ պայմանների ստեղծման և կատարելագործման գործընթացին:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության Տելեգրամի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ