fbpx
Էկո

Կստեղծվի «Հիդրոօդերեվութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը

Կառավարությունը որոշեց «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն», «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» և «Անտառային մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները մաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով «Հիդրոօդերեվութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն։

Նախատեսվում է «Հիդրոօդերեվութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը վերապահել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

  1. լաբորատոր հետազոտությունների և անալիզների իրականացում. Գործող լաբորատորիայի հագեցվածության մակարդակը ապահովում է ոլորտին բնորոշ հետազոտությունների իրականացում՝ ապահովելով ինչպես պետական սեփականություն հանդիսացող ռեսուրսների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն, այնպես էլ ֆինանսական ճկուն համակարգի առկայություն, ինչը բնորոշ է նաև զարգացած երկրների ոլորտում գործող համապատասխան կառույցների գործունեությանը։
  2. հիդրոերկրաբանական տեղեկատվությունների (խորհրդատվությունների) կազմում և տրամադրում.
  3. ստորերկրյա ջրերի հանքավայրերի լոկալ կամ փոքր տեղամասերում սահմանափակ տեխնածին գործոնների ազդեցությամբ ձևավորվող ստորերկրյա ջրերի ռեժիմի հատուկ դիտողական ցանցի դիտակետերում ջրերի քանակի և որակի ուսումնասիրությունների իրականացում,
  4. հիդրոօդերևութաբանական տեղեկատվության տրամադրում և մասնագիտացված հիդրոօդերևութաբանական ծառայությունների մատուցում.
  5. մթնոլորտային երևույթների ռադիոլոկացիոն դիտարկումներ և համապատասխան տեղեկատվական ծառայությունների մատուցում,
  6. աշխարհատեղեկատվական համակարգի և հեռազննման տեխնոլոգիաներով հետազոտությունների իրականացում:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության Telegram-ի պաշտոնական ալիքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ