fbpx
Հասարակություն

Կստեղծվի հաշմանդամություն ունեցողների իրավունքների պաշտպանության խորհուրդ

Մարդու իրավունքների պաշտպանը կստեղծի պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության փորձագիտական խորհուրդ:

Խորհրդի նպատակներն են՝ հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվության նկատմամբ հարգանքի խրախուսումը, մարդու իրավունքներից եւ ազատություններից լիարժեք եւ հավասարապես օգտվելու հնարավորությունների, անկախ ապրելու,  միջավայրային արժանապատիվ ներգրավվածության երաշխավորումը, մասնակցությունը որոշումների կայացմանը եւ այլն:

Բացի այդ խորհրդի անմիջական խնդիրներն են լինելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավվածության ապահովումը, համակարգային խնդիրների վեր հանումը եւ դրանց լուծման առաջարկների ներկայացումը, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության արդյունավետությանն ուղղված հետազոտությունների, վերլուծությունների իրականացումը։

Ավելի վաղ քննարկվել են Պաշտպանի, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոլորտի ՀԿ-ների եւ անկախ մասնագետների հետ քննարկվել են Խորհրդի հայեցակարգի, գործառույթների, խորհրդի աշխատանքներին քաղաքացիական հասարակության ներգրավման հարցերը։

Հիշեցնենք, որ 2019 թվականին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծվել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժին: Այն ապահովում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից հաշմանդամություն ունեցող անձանց խախտված իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը, չհայտարարված այցերի, ինչպես նաեւ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկման Պաշտպանի գործառույթների իրականացումը։

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ Պաշտպանին է վերապահված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի՝ 2006 թվականի դեկտեմբերի 13-ին ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկումը, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների կանխարգելումը եւ պաշտպանությունը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ