Չինական Changan ապրանքանիշը հրապարակել է նոր մոդելի՝ պիկապի լուսանկարները, որը նախատեսված է մեգապոլիսների երիտասարդ բնակիչներին, որոնք վարում են ակտիվ կենսակերպ։ Այս մասին գրում է motor.ru-ն։
Մեքենան գրեթե ամբողջությամբ փաթաթված է հիերոգլիֆներով մակագրված պաստառներով, ուստի դեռ վաղ է դրա տեսքը գնահատելը: Ենթադրվում է, որ բեռնատարը Uni-K քրոսովերից կստանա տուրբո շարժիչ և կվաճառվի Changan ապրանքանիշով, այլ ոչ թե Kaicene, ինչպես բոլոր ներկայիս պիկապները։