Կատալոնական «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը վերադարձավ Նիդեռլանդների ազգային հավաքական։
Այս մասին տեղեկանում ենք Նիդեռլանդների Թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության տարածած մամուլի հաղորդագրությունից։
Նշվում է, որ Կումանը կգլխավորի հավաքականը 2022 թվականի Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլից հետո՝ փոխարինելով թիմի ղեկին Լուի Վան Գալին։
Նշենք, որ Կումանը հավաքականը գլխավորել է 2018-ից 2020 թվականներին, հետո տեղափոխվել է «Բարսա»։
Կումանը հավաքական իր վերադարձի մասին ասել է, որ անհամբեր սպասում է նոր համագործակցությանը։