Կուրտուան հիանալի դարպասապահ է, նա կփորձի Ռեալին կրկին երջանիկ դարձնել. Լեմենս

Հրապարակող՝

Կուրտուան հիանալի դարպասապահ է, նա կփորձի Ռեալին կրկին երջանիկ դարձնել. Լեմենս

Ամենադիտվածներ

Բելգիայի հավաքականի դարպասապահների մարզիչ Էրվին Լեմենսը խոսել է Մադրիդի «Ռեալի» և ազգային հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուայի խաղի մասին:

«Նրանք պետք է նրան այլ կերպ վերաբերվեն։ Տիբոն յուրօրինակ տղա է և այսպիսի խաղը բնորոշ չէ նրան: Սովորաբար Բելգիայի հավաքականում նա հանդես է գալիս ամենաբարձր մակարդակով, սակայն «Ռեալում» տառապում է Դե Խեայի սինդրոմով։ Երբ «Սանտյագո Բերնաբեուն» սուլում է, պետք է նայել ամբողջ թիմի խաղին:

Կուրտուան հիանալի դարպասապահ է, նա կփորձի «Ռեալին» կրկին երջանիկ դարձնել», – Լեմենսի խոսքը մեջբերում է Marca-ն։

Բելգիացին «արքայական» ակումբ է տեղափոխվել 2018 թվականի ամռանը «Չելսիից»։ Տրանսֆերի արժեքը կազմել է 35 միլիոն եվրո:

Ամենաթարմ