ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այցելել է Կութ համայնք։ Վարչապետի խոսնակ մանե Գևորգյանը գրառում է կատարել facebook-ում, որտեղ մանրամասնություններ է հայտնում Փաշինյանի այցից։
«Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը 2-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանի եւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ Կութ համայնքում են:
Գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանին զեկուցել է սահմանին ստեղծված իրավիճակն ու ՀՀ ԶՈւ գործողությունները»։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ադրբեջանական ԶՈՒ ուժերը գերեվարել են 6 հայ զինծառայողի, այժմ իրավիճակը լարված է նաև Կութ համայնքի ուղղությամբ։

