fbpx
Աշխարհ

Քուվեյթի վարչապետը հրաժարական է տվել

Քուվեյթի վարչապետ շեյխ Ջաբեր ալ Մուբարաք ալ Համադ աս Սաբահը հինգշաբթի պետության ղեկավար էմիր շեյխ Սաբահ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահին հրաժարական է ներկայացրել։ Այս մասին հաղորդում է Кuna գործակալությունը:

Ըստ տեղեկությունների՝ վարչապետի հետ միասին հրաժարական են ներկայացրել էմիրության կառավարության բոլոր անդամները:

Քուվեյթի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ գործող կառավարության հրաժարականը նպատակ ունի վերակազմակերպելու կառավարության աշխատանքը։

Երկրի Ազգային ժողովի (խորհրդարանի) խոսնակ Մարզուք ալ Գանիմն իր հերթին համոզմունք է հայտնել, որ ներկայումս Քուվեյթի էմիրը երկրի օրենսդիր մարմինը, Քուվեյթի խորհրդարանը ցրելու մտադրություն չունի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ