ԱՄՆ-ում ԿՀՎ նախկին աշխատակցին՝ 62-ամյա Քեվին Մելորին, Չինաստանին գաղտնի փաստաթղթերի փոխանցման համար 20 տարվա ազատազրկման են դատապարտել: Այս մասին հաղորդում է RG-ն:
Մեղադրյալը մեկնել է Շանհայ, որտեղ գործակալին երեք փաստաթուղթ է փոխանցել, ևս մեկը՝ «հույժ գաղտնի»: Դատավճիռը հրապարակել է Վիրջինիա նահանգի դատարանը:
Մելորին պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերը վաճառել է 25 հազար դոլարով, հաղորդում է Miami Herald-ը: ԱՄՆ վերադառնալով` ԿՀՎ նախկին աշխատակիցը չի կարողացել բացատրել 16.5 հազար դոլարի առկայությունը, որը օդանավակայանում զննության ժամանակ հայտնաբերվել է նրա մոտ:
Խուզարկության ժամանակ Մելորիի տանը հայտնաբերվել է հեռախոս իր և չինացի ղեկավարի միջև նամակագրությամբ: ԿՀՎ նախկին աշխատակիցը կատարվածը բացատրել է «հակահետախուզական գործողություն» անցկացնելու ցանկությամբ, սակայն այդ տարբերակը թերահավատորեն է ընդունվել դատախազի կողմից: