fbpx
Սպորտ

Կվիտովան կարիերայում առաջին անգամ դուրս եկավ Australian Open-ի եզրափակիչ

Աշխարհի 6-րդ ռակետ Պետրա Կվիտովան կարիերայում առաջին անգամ դուրս եկավ Ավստրալիայի Բաց առաջնության եզրափակիչ:

Կիսաեզրափակիչ փուլում Չեխիայի ներկայացուցիչը 7-6(2), 6-0 հաշվով առավելության հասավ ամերիկուհի Դանիել Կոլինզի նկատմամբ, որը 35-րդն է WTA վարկանիշային աղյուսակում:

1 ժամ 34 րոպե տևած հանդիպման ընթացքում Կվիտովայի ակտիվում գրանցվեց 4 էյս, 4 բրեյք, 4 կրկնակի սխալ, իսկ Կոլինզն իրացրեց 1 բրեյք-փոինթ և թույլ տվեց 4 կրկնակի սխալ:

Սա թենիսիստուհիների երկրորդ հանդիպումն էր և Կվիտովայի երկրորդ հաղթանակն այս դիմակայությունում:

Հավելենք, որ Ավստրալիայի Բաց առաջնության չեմպիոնուհու կոչման համար Պետրա Կվիտովան պայքարելու է Կառոլինա Պլիշկովա-Նաոմի Օսակա զույգի հաղթողի հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ