Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելությունը վերջերս աջակցել է հակամարտության սրացման հետևանքով անօթևան մնացած և Ստեփանակերտի 12 հյուրանոցներում, համալսարանական հանրակացարանում և տարեցների տուն-ինտերնատում ժամանակավոր ապաստանած 221 ընտանիքի: Ըստ հայտնաբերած կարիքների՝ նշված ընտանիքների յուրաքանչյուր անդամ (741 անձ) ԿԽՄԿ-ից ստացել է սննդի ծանրոց և հիգիենայի պարագաներ: Բացի այդ, տրամադրվել է 104 խոհանոցային պարագա և 48 տաքացուցիչ: ԿԽՄԿ առաքելությունը շարունակում է տեղական իշխանություններից բոլոր ներքին տեղահանված անձանց վերաբերյալ հավաքագրել տեղեկատվություն՝ հետագա քայլերը պլանավորելու նպատակով։
ԿԽՄԿ-ն աջակցություն է ցուցաբերել Ստեփանակերտում ապաստանած 221 ընտանիքի
By
Posted on