60 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախկին նախագահ, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի հաղթող, աշխարհի գավաթակիր Բենուր Փաշայանը:
Հունահռոմեական ոճի լեգենդար ըմբիշը ՀԱՕԿ-ի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1999-2000թթ.: Ըմբիշի կարիերան ավարտելուց հետո Բենուր Փաշայանը զբաղվել է նաև մարզչական աշխատանքով։
ՀԱՕԿ-ը ցավակցում է անվանի մարզիկի ընտանիքի անդամներին, հարազատներին և բարեկամներին:
Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։