ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սիսիանցիների հետ հանդիպման ընթացքում խոսեց նաև 70 օր անտառներում թաքնված 6 զինծառայողների մասին։
Փաշինյանը հայտնեց, որ տղաները հյուծված են, բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում, հաշմանդամություն չի սպասվում ու նրանք կվերադառնան լիարժեք կյանքի։
Վարչապետը հայնտեց, որ տարածքը մեծ է և ռուսերենով ու հայերենով հայտարարվել է, որ հրադադար է՝ դուրս եկեք։ Փաշինյանն ասաց, որ իրենց կարծիքով՝ չեն վստահել տղաները, քանի որ ադրբեջանցիներն էլ կարող են հայերեն ու ռուսերեն խոսել։
Վարչապետի խոսքով՝ որոնումները երկար ժամանակ արդյունք չէին տալիս, բայց երեկ «իսկապես հրաշք էր»։