Նախօրեին՝ նոյեմբերի 10-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում ստացած զինծառայողը զինվորական հոսպիտալում վիրահատվել է: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
«Վիրահատությունը բարեհաջող է անցել: Այս պահի դրությամբ՝ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ է», – ասաց նա:
