Ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկը վիրահատվել է. կյանքին վտանգ չի սպառնում

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է.

«Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկը Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում վիրահատվել է: Գլխի շրջանում կատարված բարդ վիրահատությունն անցել է լավ, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:

Ունի վնասվածքներ նաև վերջույթներում, գտնվում է բժիշկների ու անձնակազմի խիստ հսկողության տակ։

Ռմբակոծության հետևանքով փոքրիկի 9-ամյա քույրը մահացել է»:

https://www.facebook.com/gev.derdzyan/posts/2475689632732263

Ամենաթարմ