fbpx
Սպորտ

Կյանքիս լավագույն պահերից մեկը նրանց հետ թրեբլ հաղթելն էր. Սուարես

«Բարսելոնայի» հարձակվող, Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստ Լուիս Սուարեսը հայտնել է, որ իրեն դուր էր գալիս խաղալ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հետ, երբ նա հանդես էր գալիս կատալոնացիների կազմում:

«Պատիվ ունեցա իմ լավագույն տարիներից մեկը՝ որպես «Բարսելոնայի» ֆուտբոլիստ, անցկացնել աշխարհի լավագույն ֆուտբոլիստի՝ Մեսիի և աշխարհի երկրորդ լավագույն ֆուտբոլիստի՝ Նեյմարի հետ։ Կյանքիս լավագույն պահերից մեկը նրանց հետ թրեբլ հաղթելն էր:

Ո՞վ չէր ցանկանա հանդես գալ այնպիսի ֆուտբոլիստի հետ, ինչպիսին Նեյմարն է։ Բայց նա պատկանում է ՊՍԺ-ին, և դրանք բաներ են (տեղափոխություն այլ թիմ), որոնց մասին միշտ խոսում են տրանսֆերային պատուհանի ժամանակ», – ասել է ֆուտբոլիստը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ