«Հանուն հանրապետության» կուսակցությունը հայտարարություն է տարածել պետական գործիչ Վանո Սիրադեղյանի մահվան կապակցությամբ։
- Մահացել է պետական գործիչ, գրող, հրապարակախոս Վանո Սիրադեղյանը
- Եկել եմ՝ Վանոյից խոսեմ. նա արժեքավոր ժառանգություն է թողել. Վիլեն Գաբրիելյան
«Խոր ցավով տեղեկացանք Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմնադիրներից մեկի` Ղարաբաղ կոմիտեի անդամ, նախկին պատգամավոր, Ներքին գործերի նախկին նախարար և Երևանի նախկին քաղաքապետ, տաղանդաշատ գրող Վանո Սիրադեղյանի մահվան մասին։
Անկախ Հայաստանի նվիրյալ և սկզբունքային առաջամարտիկը նախորդ քաղաքական ռեժիմի կողմից բռնադատվեց և ստիպված եղավ կյանքի մնացյալ մասն անցկացնել տարագրության մեջ։
Ցավոք, նրա կյանքն ընդհատվեց այն ժամանակ, երբ հեղափոխությունից հետո կար իր վերադարձի իրավական և քաղաքական հնարավորությունը։
Հանուն Հանրապետության կուսակցությունը ցավակցում և իր վշտակցությունն է հայտնում Վանո Սիրադեղյանի հարազատներին և ընկերներին», – ասված է հայտարարությունում։