Կիլիան Մբապեն կարող է կարիերան շարունակել «Ռեալ»-ում, հաղորդում է AS-ը:
Ֆրանսիացու տրանսֆերի ձեռք բերումը «Ռեալ»-ի գլխավոր նպատակն է ամառային տրանսֆերային պատուհանի համար:
Ֆլորենտինո Պերեսը կազմի վերակառուցման գործընթաց է սկսում ու թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին թոփ տրանսֆերներ է խոստացել:
Մբապեն դժգոհ է, որ ՊՍԺ–ն ավարտել է ելույթները Չեմպիոնների լիգայի մրցաշարում։
Մբապեն նաև տուգանվել է՝ «Մարսել»-ի դեմ հանդիպման նախախաղյա հավաքին ուշացումով ներկայանալու համար: Տուգանքի չափը կազմել է 180 հազար եվրո: