Գերմանական Բունդեսլիգայի 2-րդ տուրում «Քյոլնը» սեփական հարկի տակ ընդունել էր Դորտմունդի «Բորուսիային»: «Ռայն-Էներգի» մարզադաշտում տեղի ունեցած խաղն ավարտվեց 3-1 հաշվով՝ հօգուտ հյուրերի:
Առաջին «Քյոլն»-ին առաջ մղեց կիսապաշտպան Դոմինիկ Դրաքսլերը՝ գոլի հեղինակ դաչնալով 29-րդ րոպեին: Երկրորդ խաղակեսի միջնամասում, սակայն, «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն հավասարեցրեց հաշիվը :
«Բորուսիա»-ին 86-րդ րոպեին առաջ մղեց Աշրաֆ Հակիմին: Ավելացված ժամանակում ևս մեկ գոլ հեղինակեց Պակո Ալկասերը՝ ձևակերպելով վերջնական հաշիվը:
«Բորուսիան» 2-րդ անընդմեջ հաղթանակը տարավ նոր մրցաշրջանի մեկնարկում:
https://m.youtube.com/watch?v=4UpNzgjmUMc