“La La Land” ֆիլմի ռեժիսորը նոր մինի-սերիալ է նկարահանում

Օսկարակիր Դեմիեն Շազելը նոր նախագծի վրա է աշխատում: Այս անգամ ռեժիսորը Netflix-ի համար մինի-սերիալ է նկարահանում, և իր շուրջ շատ ուժեղ դերասանական կազմ է հավաքել:

Մինի-սերիալի գլխավոր դերը բաժին է ընկել “Moonlight” և “High Flying Bird” ֆիլմերի դերասան Անդրե Հոլանդին:

Deadline-ը նշում է, որ ֆիլմում նկարահանվելու է նաև «Ոսկե Արմավենու» դափնեկիր լեհ էսթետ Պավել Պավլիկովսկու վերջին՝ “Cold War” ֆիլմի աստղ Յոհաննա Կուլիգը:

Մինի-սերիալի աստղ Էլիոթ Ուդոն, որին մարմնավորում է Հոլանդը ջազ երաժիշտ է Նյու Յորքից, սակայն ապրում է Փարիզում և ունի սեփական ակումբ: Կուլիգը մարմնավորելու է Մայա անունով մի աղջկա, որը Ուդոյի ջազ ակումբում է երգում: Մայան ֆանտաստիկ երգչուհի է, սակայն նա պարբերաբար խնդիրների է բախվում ալկոհոլային կախվածության պատճառով:

Մինի-սերիալի նկարահանումները կմեկնարկեն շատ շուտով Փարիզում, և ամենայն հավանականությամբ այն հանրության դատին կհանձնվի 2020 թ.:

 

Ամենաթարմ