Կորոնավիրուսի տարածման նվազման տեմպերը հաշվի առնելով Լա Լիգան ու Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան պլանավորել են առաջնությունը վերսկսել մայիսի 29-ին:
Նման որոշում է կայացվել ապրիլի 7-ին վիդեոկոնֆերանսի ժամանակ, որին մասնակցել են Լա Լիգայի ու ֆեդերացիայի ներկայացուցիչները, նրանք նաև որոշել են, որ տուրերը կկայանան 72 ժամը մեկ:
Մեկ այլ տարբերակի համաձայն էլ տուրերը կվերսկսեն հունիս ամսին, ամենայն հավանականությամբ 5-ին կամ 6-ին:
Այս մասին հայտնում է El Chiringuito-ն: