Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը, պատասխանելով «Սպուտնիկ Արմենիա» լրատվական գործակալության՝ Լաչինի շրջանում Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ զորավարժությունների մեկնարկին առնչվող հարցին, ընդգծել է, որ Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը Հայաստանի ու Արցախի սահմանների և Լաչինի միջանցքի մերձակայքում գնահատում ենք որպես դեէսկալացիային միտված քայլերին վնասող գործողություն:
- Գնել Սանոսյանն ու Կարոլին Գեգինատը քննարկում են ունեցել․ կարևորվել է էներգետիկայի ոլորտում համագործակցությունը
- Նարեկ Մանուկյանն ազատվել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից
«Այս գործողությունը չի համապատասխանում 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն և խաթարում է տարածաշրջանում տևական խաղաղություն, անվտանգություն և կայունություն հաստատելու ջանքերը»,- նշել է Վահան Հունանյանը:
