Լաչինի միջանցքի մերձակայքում անցկացվող զորավարժությունը խաթարում է տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու ջանքերը. ՀՀ ԱԳՆ

Ամենադիտվածներ

Եթե մենք ապօրինի ձևով փակենք հանքը, վաղը ապօրինի ձևով կփակենք լրատվամիջոցը, արտադրամասը․ վարչապետ

Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը, պատասխանելով «Սպուտնիկ Արմենիա» լրատվական գործակալության՝ Լաչինի շրջանում Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ զորավարժությունների մեկնարկին առնչվող հարցին, ընդգծել է, որ Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը Հայաստանի ու Արցախի սահմանների և Լաչինի միջանցքի մերձակայքում գնահատում ենք որպես դեէսկալացիային միտված քայլերին վնասող գործողություն:

«Այս գործողությունը չի համապատասխանում 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն և խաթարում է տարածաշրջանում տևական խաղաղություն, անվտանգություն և կայունություն հաստատելու ջանքերը»,- նշել է Վահան Հունանյանը:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ