«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Չալարեցի, նայեցի Արայիկ Հարությունյանի հանդիպումը հայոց լեզու և հայոց պատմություն առարկաները նախարարության կողմից բուհերին պարտադրելու կողմնակից դասախոսների, դեկանների ու ամբիոնի վարիչների հետ։
Լացս եկավ մեր բուհական համակարգի համար/վրա։ Ես հիմա հասկանում եմ, թե ինչու է դպրոցներում էս տխուր վիճակը։ Պաթոսից էն կողմ մի հատ խելամիտ հիմնավորում չտեսա էդ մարդկանց կողմից հնչեցված։
Ինչ անհեթեթ փաստարկներ, ինչ անիմաստ պնդումներ, ինչ անտրամաբանական եզրահանգումներ ասես, որ չլսեցի։ (Թերևս, բացի մի հոգուց, որն անկեղծ խոսեց խնդրի բուն էության մասին):
Իսկ խնդրի էությունը հետևյալն է. Հայոց լեզվի և հայոց պատմության դասախոսական համայնքը վստահ է, որ այն բուհերում, որտեղ հայոց լեզու և հայոց պատմություն առարկաները մասնագիտական չեն, այդ բուհերի ղեկավարությունը լեզվի և պատմության դասախոսներին դասաժամեր չի հատկացնելու։ Ու գիտեք ինչու՞։ Որովհետև իրեն հարգող ոչ մի բուհ նման մասնագետների կարիք չունի։ Որովհետև (չնչին բացառություններով) նրանք այդ բուհերին տալու բան չունեն ու ուզում են իրենց միջակությունը նախարարության միջոցով թանկով ծախեն նրանց վրա։ էս է ամբողջ կռիվը։
Թե բա, անաղարտ պահենք մեր ոսկեղենիկ մայրենին և թող մեր ֆիզիկոսները միջազգային արենայում բուհերում սովորած պատմության միջոցով ադրբեջանցի գիտնականների պորտը տեղը դնեն։ Վալա, վալա…
Կոտեմ Մախարաձե և Նեխուր Թառամաձե
հատուկ պաթոսահայերի համար»:
https://www.facebook.com/gmiskaryan/posts/3790694230956598