fbpx
Սպորտ

Լեյկերսի բասկետբոլիստները Գոլդեն Սթեյթի հետ խաղից հետո վիճել են մարզչի հետ

«Լոս Անջելես Լեյկերսի» մի շարք բասկետբոլիստներ, այդ թվում՝ Մայքլ Բիզլին, Լենս Սթիվենսոնը, Ջավեյլ Մակգին, Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության՝ «Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» հետ խաղից հետո վիճել են թիմի գլխավոր մարզիչ Լյուկ Ուոլտոնի հետ:

The Athletic-ը հաղորդում է, որ բասկետբոլիստներն իրենց դժգոհությունն են հայտնել մարզչի՝ խաղաժամանակը բաշխելու և կազմը ռոտացիայի ենթարկելու որոշումներից:

Ընդ որում, վեճը ծագել է մարզչի ելույթի ընթացքում: Ուոլտոնը բասկետբոլիստներին կոչ է արել խաղի ժամանակ եսասեր չլինել:
Հաղորդվում է նաև, որ «Լոս Անջելես Լեյկերսի» բասկետբոլիստների մի մասը տեղյակ չի եղել, որ Լեբրոն Ջեյմսը չի մասնակցելու «Գոլդեն Սթեյթի» դեմ հանդիպմանը: Ջեյմսը նախորդ՝ «Լոս Անջելես Կլիպերսի» հետ խաղից հետո ցավեր է ունեցել և կրկին վերականգնողական մարզումներ է անցկացնում:

Հիշեցնենք, որ վերոնշյալ խաղում «Լեյկերսը» պարտվել է 101:115 հաշվով:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ