Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Facebook-ի իր էջով հայտնել է, որ իր հայտնի կարմիր բաճկոնը վաճառվել է 2700 ԱՄՆ դոլարով ու ողջ գումարը ուղղվելու է վիրավոր հայ զինվորներին օգնելուն՝ բաժանվելով Երևանի հիվանդանոցներում գտնվող շուրջ 15-20 տղայի։
Լապշինը նաև հիշեցրել է, որ տվյալ բաճկոնով է ինքը 2017 թվականի փետրվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ անձնական ինքնաթիռով թռչել Մինսկից Բաքու։
«Այն ժամանակից ի վեր այն երբեք չի լվացվել և պահում է այն աթոռի հոտը, որին նստած էր Ադրբեջանի ղեկավարը, նրա ընտանիքի անդամները և ալիևյան ռեժիմի կառավարության մյուս խաբեբաները», – գրել է բլոգերը։
Լապշինն այս պահին գտնվում է Երևանում։
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=395135108391991&id=100036865157039
