Լարիի փոխարժեքն այսօր կտրուկ նվազել է` սահմանելով նոր հակառեկորդ: Վրաստանի Կենտրոնական բանկը պաշտոնական փոխարժեքը սահմանել է 2,9096 լարի\1 դոլար մակարդակի վրա: Այս մասին հայտնում է sputnik-georgia.ru-ն:
Ռուսաստանի Պետդուման երեքշաբթի լիագումար նիստի ընթացքում ընդունեց մի հայտարարություն, որով առաջարկեց ՌԴ կառավարությանը քննարկել Վրաստանի դեմ հատուկ տնտեսական միջոցառումների կիրառման իրագործելիությունը:
«Ճիշտ է, այդ որոշումը դեռ չի ընդունվել, բայց այն լուրջ անհանգստություն է ստեղծել մեզ մոտ՝ բիզնեսմենների շրջանում, որոնք դոլարի կարիք ունեն և սկսել են պահեստավորել դրանք»,- այս մասին հայտարարել է Վրաստանի երիտասարդ ֆինանսիստների և գործարարների ասոցիացիայի նախագահ Շոտա Գուլբանին:

