Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ին՝ ժամը 10:50-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար:
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Արագածոտնի մարզի Ալագյազ-Ճարճակիս, Ալագյազ-Մելիքգյուղ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Շինարարական աշխատանքներ են ընթանում
Մարտի 28-ին Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով 11-12 կմ հատվածը ժամը 20:30-ից երթևեկելի է միակողմանի:
***
2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. ապրիլի 2-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է բեռնատարների համար: