Ավելի քան կես դար «Արաքս» անունն էր կրում «Հայէլեկտրամեքենա» արտադրական միավորման գլխամասային գործարանի կառուցած մարզահամալիրը։
Անկախացումից հետո, ավելի քան 10 տարի կոչվեց «Միկա», հիմա էլ ԿԳՄՍՆ-ի համակարգում գործող ՄԶՀՀԿ։ Բացենք հապավումները․ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ՝ մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն ու նաև փակ բաժնետիրական ընկերություն (ՓԲԸ), գրում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։
Նշած համալիրի մարզապալատում բասկետբոլի ՀՀ կանանց բարձրագույն խմբի առաջնության ծրագրով տեղի ունեցավ երկու հանդիպում։
Դրանք ընթացան լարված պայքարում։ Այդ են վկայում նաև գրանցված հաշիվները․ «Հատիս» – «Էրեբունի» ՝ 66-68 և «Լեգենդ» – «Լես ֆոքսես» ՝ 50-55։
