Երեկ «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության համահիմնադիր Աշոտ Բրուտյանի ու «Հայաստան» դաշինքի աջակիցների միջև վեճ է տեղի ունեցել։
Դրա վերաբերյալ տեսանյութը հրապարակվել է նախաձեռնության էջում։
Բանավեճի ընթացքում Բրուտյանը համոզմունք է հայտնում, որ նրանք գումար են ստացել հանրահավաքին մասնակցելու համար ու նրանց մեղադրում է նաև գումար բաժանելու մեջ, որից հետո հակառակ կողմից ասվող պատասխաններից մեկը հնչում է այսպես․ «Լավ ենք անում, բաժանում ենք»։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։