Կոնֆերենցիաների լիգայի երրորդ տուրի 16 հանդիպումներում գրանցված 47 գոլից ՈւԵՖԱ-ն ընտրել է լավագույն չորսը։
ՈւԵՖԱ-ի կայքում ընթացող քվեարկությունում շաբաթվա լավագույն գոլի կոչմանը հավակնում են ուկրաինական «Զարյայի» իրանցի հարձակվող Ալահյար Սայադմանեշի գոլը Սոֆիայի ԲԿՄԱ-ի դարպասը, նորվեգական «Բուդե-Գլիմտի» կիսապաշտպան Պատրիկ Բերգի հարվածը «Ռոմայի» դեմ խաղում, չեխական «Յաբլոնեցի» հարձակվող Թոմաշ Չվանչարայի գոլը՝ դանիական «Ռանդերսին» և դանիական «Կոպենհագենի» կիսապաշտպան Պեպ Բիլի գոլը՝ հունական ՊԱՕԿ-ին։
Who scored the best goal on Matchday 3? 👀
⚽️ Allahyar Sayyadmanesh, @FCZoryaOfficial
⚽️ Patrick Berg, @Glimt
⚽️ Tomáš Čvančara, @FKJablonec
⚽️ Pep Biel, @FCKobenhavn @Heineken | #UECLGOTW | #UECL— UEFA Conference League (@Conf_League) October 21, 2021