Այս ուրբաթ օրը տոն էր Կրիշտիանու Ռոնալդուի համար։ Տոնը կապված չէ նրա տարեդարձի հետ, ընդհակառակը նա խփեց իր հոբելյանական 700-րդ գնդակը «Լյուքսեմբուրգի» դեմ խաղում։
Այս գոլը 34-ամյա պորտուգալացու 700-րդ գոլն էր կարիերայում։ Այս արդյունքին Ռոնալդուն հասել է 973 խաղում։ Նա գոլի հեղինակ է դարձել այդ խաղերից 457-ում։ Ընդհանուր առմամբ՝ Կրիշտիանուն գոլ է խփել 12 տարբեր մրցաշարերում։
Ֆուտբոլի պատմության մեջ Ռոնալդուն իր խփած 700 գոլով ՝ վեցերորդ լավագույն ռմբարկուն է։ Միայն հինգ լեգենդներ են գերազանցում պորտուգալացուն։ Ավստրիացի Ժոզեֆ Բիսկանը 805 գոլով գլխավորում է ռմբարկուների ցանկը։
Անմահ Պելեն հաջորդում է իր ակտիվում գրանցած 779 գնդակով, այնուհետև նրան 748 գոլով հաջորդում է մեկ այլ բրազիլացի Ռոմարիոն: Չորրորդ պատվավոր տեղը պատկանում է Ֆերենց Պուշկաշին (709)։ Այս մասին փոխանցում է Marca-ն։
Շատ շուտով Ռոնալդուն կարող է բարձրանալ հինգերորդ հորիզոնական, քանի որ հնգյակը եզրափակող Գերդ Մյուլերը խփել է ընդամենը 701 գնդակ։
Կրիշտիանուն 34 տարեկան է: Նա 105 գոլով զիջում է առաջին հորիզոնականում գտնվող Ժոզեֆ Բիսկանին։ Չնայած նրանց համար, ովքեր հավատում են Ռոնալդուի հզոր կախարդանքին, չեն բացառում, որ մի օր նա կդառնա աշխարհի ամենաշատ գոլեր հեղինակած ֆուտբոլիստը։
Լիոնել Մեսսին անցկացրած 823 խաղում դարձել է 668 գոլի հեղինակ։ Բայց եթե հաշվի առնենք, որ Մեսսին երկու տարի երիտասարդ է Ռոնալդուից, կարող է սպառնալիք դառնալ պորտուգալացու համար։