ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է, որ հունվարի 21-ին Մոսկվայում կայացել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ավանդական հանդիպումը ԱՊՀ պետությունների դեսպանների հետ, որին մասնակցել են նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ- գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Մ. Վ. Մյասնիկովիչը:
«Զրույցի ընթացքում ամփոփվեցին ԱՊՀ, ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում 2020թ. համատեղ աշխատանքի արդյունքները, նախանշվեցին համագործակցության զարգացմանն ուղղված հետագա քայլերը: Ընդգծվել է հետխորհրդային տարածքում բազմամակարդակ ինտեգրացիոն գործընթացների համակցման կարևորությունը։Մասնակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային հրատապ թեմաների շուրջ»,- ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: