Հայաստանի հնարավոր անդամակցությունը Եվրոպական Միությանը (ԵՄ) անհնար է՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցության պահպանման պայմաններում, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նա նշել է, որ ԵՄ անդամակցության ուղղությամբ շարժվելը չի կարող համատեղելի լինել ԵԱՏՄ-ում անդամակցությունը պահպանելու հետ։ Լավրովը ընդգծել է, որ հայ ժողովուրդը պետք է կատարի ընտրություն, և այդ ընտրությունը պետք է լինի հայ ժողովրդի կամքին համապատասխան։
Լավրովը նաև նշել է, որ Հայաստանի և հայ ժողովրդի իրավունքն է որոշել իրենց ապագան, սակայն երկու կառույցների անդամակցությունը միաժամանակ անհնար է։ Նա ընդգծել է, որ ԵՄ չափանիշներին անցնելը, մնալով ԵՏՄ անդամ, տեխնիկապես անհնար է։ Այս հայտարարությունները Լավրովն արել է Ռուսաստանի 2025 թվականի դիվանագիտության գործունեության ամփոփիչ մամուլի ասուլիսում։ ՌԴ ԱԳ նախարարը նաև նշել է, որ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը բազմիցս բացատրել է այդ հարցը իր հայ գործընկերոջ հետ։

