Հասարակություն

Պարոն Լավրովին չե՞ք ուզում վստահեցնել` իրենց ազդեցությունը տարածաշրջանում հավասարվել է արկերով առաջացած փոսերի մակարդակին

Azat TV մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը գրառում է կատարել Facebook-ում: Գրառման մեջ նշել է՝ պարոն Լավրովին չե՞ք ուզում վստահեցնել, Արցախի և Հայաստանի հարգելի ու սիրելի իշխանավորներ, որ իրենց ազդեցությունը տարածաշրջանում հավասարվել է իրենց Ադրբեջանի հետ բիզնեսում միլիարդներով վաճառած արկերով Շուշիում ու Ստեփանակերտում առաջացած փոսերի մակարդակին:

«Եթե ականջալուր չեղան ձեզ, որ պետք է այնպես փակվի Արցախի օդը և մեր ծանր հրետանին այնպիսի սպառազինությամբ ու քանակով համալրվի, որ չեզոքացնի հակառակորդի ունեցածը, ապա իսպառ կկորցնեն նաև ձեզնից դիմում ստանալու հնարավորությունը:
Իմացեք նաև, որ պարոնլավրովենք իրենց տեղական գործակալներին հրահանգել են, որ ձեզ վարկաբեկեն հնարավոր բոլոր տարբերակներով, կտրեն ու չեզոքացնեն, վնասեն այլ հնարավոր միջազգային ուժերի հետ հարաբերությունները՝ ցուցադրելով իբր «հանրային» տրամադրություններն իրենց դեմ՝ կազմակերպելով անմակարդակ ու տգետ բողոքի ակցիաներ, որին, ցավոք, նաև մասնակցում են շատ պարկեշտ ու հայրենասեր մարդիկ:

Այդ գործին զուգահեռ լծվում են նաև 5-րդ շարասյան պիոներները, որը ծառայում է ահաբեկիչների բոլուկին: Իհարկե, սրա մասին տեղեկացված են ու հասկանում են քաղաքակիրթ պաշտոնյաները, որոնք այսօր խճճված ու սահմանափակված են բյուրոկրատիայի պատճառով, բայց դրանք օգտագործվում են ցեղասպանների կոալիցիայի կողմից մեր դեմ:

Շտապեք այդ մասին նախատել ու ստանալ առավելագույնը, որպեսզի հաղթանակը չուշանա, քանզի իրենք կորցնելու են Հայաստանը, ինչպես կորցրին Ուկրաինան, Վրաստանը, ինչպես կորցրել են Բելոռուսիայի ժողովրդի վստահությունը և այն բարեկամ երկրներին, որոնց խաղաքարտի տեղ օգտագործեցին իրենց շահերի ու բիզնեսի համար:

Ես որպես ազատական մարդ, ով կարծում է, որ մեր բնական շահերը լավագույնս կիրացվեն արևմուտքի հետ, այսօր բացեիբաց ասում եմ, որ Արցախը միջազգային ընկալման մեջ, և նաև Հայաստանում Ռուսաստանի բարոյականության վերջին պաշտպանական բերդն է, և եթե բարոյազրկվեն, ապա ոչ մի բան չեն կարողանալու երբևէ վերականգնել, ինչքան էլ որ գազ, սպառազինություն և այլ միջոցներ վաճառեն Թուրքիայի ու Ադրբեջանի վրա:

Մենք շարունակելու ենք պայքարել ահաբեկիչների դեմ, շարունակելու ենք մարդկանց կյանքի, ազատությունների ու իրավունքների պաշտպանը լինել, կռիվ տալ մեր հողերում խաղաղություն հաստատելու համար, մեր ինքնիշխանության ու անկախության հզորացման համար: Ավելին՝ մենք դառնալու ենք աշխարհում հակաահաբեկչական ուժային կենտրոններից մեկը և դոնորություն ենք անելու, խորհրդատվություն և ռազմուժ ենք տալու թե՛ արևմուտքին, թե՛ արևելքին, թե՛ հյուսիսին, թե՛ հարավին: Այս ամենը մեր ժողովրդի ու բանակի հավաքական գիտակցությունն է և այն չունի այլընտրանք: Չենք ընկրկելու ոչ մի ուժի առաջ: Մենք ենք մեր բանակը, մենք ենք մեր խաղաղապահը:

Մնում է՝ աշխարհը, և նաև պարոնլավրովենք սա վարկյան առաջ հասկանան ու ամբողջ ուժգնությամբ սատարեն Հայոց բանակին, Հայ ժողովրդին ընդդեմ ցեղասպան ահաբեկիչների կոալիցիայի:

#ԱստվածՄեզՀետԷ
#ՄենքՀաղթելուԵնք
#ուժեղներ
#անվախներ
#ինքնիշխաններ
#ճանաչեքարցախը
#լղհճանաչում»,- ասված է գրառման մեջ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ