INTERFAX լրատվական գործակալությունը հայտնում է, որ ակնկալվում է, որ սեպտեմբերի 2-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում բանակցություններ է վարելու Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի հետ։
Այ մասին նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։ Հստակեցվում է նաև Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպման օրը։
«Այցը տեղի կունենա առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, դեռ համաձայնեցման փուլում է»,- հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահի Մոսկվա սպասվող այցի մասին հայտնի դարձավ օգոստոսի 30-ին Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի միջև եղած հեռախոսազրույցի ընթացքում:
